Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան (Ակնա) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:

ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների եւ ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:

Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր: