Snapchat ծառայության սեփականատեր Snap ընկերության բաժնետոմսերի սակարկությունների առաջին վայրկյաններին ներդրողները արժետոմսերի արժեքը բարձրացրել են 44 տոկոսով։ Առաջին գործարքները իրականացվել են բաժնետոմսի դիմաց 24 դոլարով, հայտնում է Bloomberg–ը։
Snap -ն ավարտել է բաժնետոմսերի առաջնային տեղակայումը մարտի 1-ին։ Յուրաքանչյուր արժեթուղթն այդ ժամանակ գնահատվել է 17 դոլար, իսկ ամբողջ ընկերությունը՝ մոտ 24 մլրդ դոլար։
IPO Snapchat-ը պատմության մեջ խոշորագույն տեխնոլոգիական IPO –ներից է։ ԸՆկերությունը գնահատվել է Twitter–ից մոտ կրկնակի շատ, բայց շատ ավելի քիչ, քան Facebook–ը, որի կապիտալիզացիան կազմում է ավելի քան 400 մլրդ։
Snapchat-ը պոպուլյար հավելված է լուսանկարների ու տեսագրությունների միջոցով հաղորդակցվելու համար։ Օրական դրանից օգտվում է ավելի քան 150 մլն մարդ։ Ընդ որում ընկերությունը իր պատմության մեջ ոչ մի օր եկամտաբեր չի եղել։



























