Facebook-ը 200 դոլարով էժանացրել է իր Oculus ֆլագմանյան դիվայսը՝ տեսախաղերի օգտատերերի բազան ընդլայնելու նպատակով։ VR գարնիտուրը փորձարկելու ցանկություն ունեցողների թիվը զարմանալիորեն մեծ է, բայց ոչ բոլորն են պատրաստ գնել այն, նշում են փորձագետները ։Oculus -ի սեփականատերը հույս ունի, որ էժանացումից հետո իրավիճակը կփոխվի։

Oculus Rift-ի գինը 599 դոլարից իջել է 499 դոլարի։ Իսկ Touch motion controllers–ը կարելի է ձեռք բերել 99 դոլարով, նախկին 199 դոլարի փոխարեն։ Oculus Sensor -ն հիմա կարժենա 59 դոլար՝ նախկին 79 դոլարի փոխարեն։ Այսպիսով ընկերությունը փորձում է մրցունակ դարձնել իր արտադրանքը խաղային համակարգերի շուկայում։

Հիշեցնենք, որ Facebook–ը 2014-ին Oculus-ի դիմաց վճարել էր 2 մլր դոլար, ենթադրելով, որ ապագան այդ համակարգչային հարթակինն է։

Մինչդեռ այս պահին VR-կոնսոլների շրջանում առաջատարը Sony's PlayStation VR–ն է։ Փետրվարի կեսերի տվյալներով այն 4 ամսում արդեն իրացրել էր 915 000 նմուշ։ Բացառված չէ, որ շուտով պահանջարկը կգերազանցի առաջարկը։

Ներկայացնում ենք առաջատար դիվայսների վաճառքի վիճակագրությունը․