Արցախի հանրապետությունը պետք է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք կողմ լինի: Մարտի 3-ին «Ղարաբաղյան հիմնահարցն ու Հայաստանի զինված ուժերը. Նախընտրական ծրագրեր» թեմայով համաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտը պետք է մասնակցի ղարաբաղյան բանակցային գործընթացին եւ ներկայացնի Արցախի ժողովրդի շահերը:
«Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել փոխզիջումների մասին»,- հավելեց Այվազյանը:




























