Այսօր` նոյեմբերի 10-ին Հայաստանում նշում են տեղական ինքնակառավարման օրը։

Այդ կապակցությամբ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության վարչության հանդիսավոր նիստին` նվիրված Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 14-ամյակին։

Վարչապետը ՀՀ մարզերի մի շարք համայնքների ղեկավարներին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Անանիա Շիրակացու մեդալները եւ տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետներին` ՀՀ նախագահի շնորհակալագրերը տարածքային կառավարման համակարգում բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի ու Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար։