Ադրբեջանը խաղաղություն ցանկանում է միայն իր պայմաններով եւ ոչ մի այլ կերպ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չէր խանգարի դա հիշել։ Այս մասին մարտի 3-ին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Արցախում փոխադարձ զիջումների հիման վրա խաղաղություն ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը։

Ռուստամյանի խոսքով՝ անհասկանալի է, թե այս տարիների ընթացքում ինչ չի արել Հայաստանը՝ խաղաղություն ձեռք բերելու համար։ Բանն այն է, որ Ադրբեջանը խաղաղություն ցանկանում է, եթե իր, միայն իր պահանջները բավարարվեն։ «Իսկ միակողմանի պահանջների հիման վրա խաղաղություն ձեռք չի բերվի. այն ձեռք են բերում բանակցությունների սեղանի շուրջ։ Նման գաղափար հնչեցնելուց առաջ ՀԱԿ-ին ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին չէր խանգարի դա հիշել», - նշել է Արմեն Ռուստամյանը։