Բրիտանական British Condoms ընկերությունը սկսել է ընդունել խելացի i.Con Smart Condom պահպանակի նախնական պատվերներ, հաղորդում է Forbes-ը։

Օգտատիրոջը խոստանում են լիարժեք տեղեկատվություն հատկացնել սեռական գործողության մասին՝ նրա տեւողականության, շարժումների արագության ու ուժի, այրված կալորեաների քանակի եւ մարմնի ջերմաստիճանի մասին։ Արտադրողները պնդում են, որ սարքավորումը կզգուշացնի նաեւ վեներական հիվանդությունների մասին։

Չնայած անվանմանը՝ i.Con Smart Condom-ը, ըստ էության, պահպանակ չէ։ Այն օղակ է, որը դրվում է սովորական պահպանակի վերնամասում եւ կարող է տվյալներ փոխանակել Bluetooth-ի միջոցով։ Վաճառողները պնդում են, որ ստացված տեղեկությունը պահպանվում է բացառապես անանուն, սակայն եթե սեփականատերը շատ է ցանկանում, նա կարող է դրանցով կիսվել սոցկայքերում։