Տարբեր ձեւաչափերով վերջին հանդիպումները, այդ թվում Աստրախանում Ռուսաստանի ղեկավարի մասնակցությամբ կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հույս են ներշնչում: Trend ադրբեջանական գործակալության հաղորդմամբ, այդ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

 «Աստրախանում նախագահների հանդիպման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հոլտեմբերի 27-ին ստորագրվեց հռչակագիր, որն ունի հումանիտար բնույթ եւ  նախատեսում է ռազմագերիների հանձնում: Սակայն, եթե առաջիկա հանդիպումները արդյունավետ չլինեն, Ադրբեջանը կհրաժարվի մասնակցել դրանց: Այդ մասին բազմիցս հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը: Հուսով ենք, որ ապագայում կշարունակվեն կողմերի դիրքորոշումները մոտեցնելու աշխատանքները, եւ հայերը, վերջապես, կառուցողական դիրքորոշման կգան եւ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի միջազգային իրավական նորմերի հիման վրա, փոխադարձ զիջումներով», - ասել է Հասանովը: