Վրաստանում վնասվել է օպտիկա-մանրաթելային մալուխը, որով Հայաստանը միանում է համաշխարհային ցանցին` ինտերնետին:
Վրացական կողմը դեռ չի նշել մալուխի վնասման պատճառները, ինչպես նաեւ անսարքությունը վերացնելու ժամկետները: Ներկայումս Հայաստանը մասնակիորեն մնացել է առանց ինտերնետի:
Նշենք, որ նման դեպքերը կրում են պարբերական բնույթ:




























