Չինաստանի մայրաքաղաքում ստեղծվել է աշխարհում խոշորագույն 5G ստանդարտի բջջային կապի տեխնոլոգիաների փորձնական ցանցը: Այս մասին «Սինհուային» հայտնել են Չինաստանի արդյունաբերության եւ տեղեկատվության նախարարությունից:

Ցանցի աշխատանքին ներգրավված են ոլորտի առաջավոր չինական եւ արտասահմանյան ձեռնարկությունները, որոնք ապահովում են տերմինալների թեստավորման անհրաժեշտ պայմանները:

Նախկինում 5G ստանդարտի բջջային կապի տեխնոլոգիաներ մշակող չինական խմբի ղեկավարի տեղակալ եւ համատեղությամբ China Mobile ընկերության տեխնոլոգիաների բաժնի գլխավոր տնօրեն Վան Սյաոյուանը հայտնել է, որ 5G փորձնական ցանցի չինական նախագծերի իրականացմանը մասնակցում են Huawei, Nokia, ZTE, Ericsson, Intel եւ DTT ընկերությունները: Նրա խոսքով՝ արդեն ավարտվել է 5G տեխնոլոգիաների մշակման եւ փորձարկումների առաջին փուլը, որի ընթացքում ստուգվել է հիմնական անլար ցանցային տեխնոլոգիաների տեխնիկապես իրականացվելիությունը: Նա նշել է, որ մեկնարկել է փորձարկումների երկրորդ փուլը: