Ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանին քննադատել են լուսանկարի հրապարակումից հետո, որում նրա ընկերուհին նստած է 100 տարեկան կրիայի վրա: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Լուսանկարն արվել է մանեկենուհիների ուղեկցությամբ 36-ամյա Բիզլերյանի Նեկեր կղզի այցելության ժամանակ: Լուսանկարում Բիզլերյանը կրիային կերակրում է, իսկ նրա վրա նստած է իր լողազգեստով ընկերուհին: «270 կգ-անոց եւ 100-ամյա հալապագոսյան կրիա, ինչ անհավանական կենդանի է»,- լուսանկարի տակ մակագրել է ամերիկացին:
Instagram-ի միլիոնավոր օգտատերեր քննադատել են միլիոնատիրոջը:
Բիլզերյանի Instagram-ի էջը մոտ 21 մլն բաժանորդ ունի: Լուսանկարը ավելի քան 438 հազար լայք է ստացել եւ ավելի քան 3 հազար մեկնաբանություն:
Դեն Բիլզերյանը հայտնի է որպես «Instagram-ի արքա»:




























