ԱՄՆ Վիրջինիա նահանգի նահանգապետը ստորագրել է որոշում, ըստ որի ռոբոտ առաքիչները այսուհետ կարող են անարգել տեղաշարժվել հետիոտնի համար նախատեսված անցումներում ու մայթերում։ Ծանրոցներ առաքող ռոբոտները կարող են «աշխատանքի իրենց իրավունքից» օգտվել արդեն 2017-ի հուլիսի մեկից։ Կարեւորը, որ ռոբոտի արագությունը չգերազանցի ժամում 16 կմ-ն, իսկ առաքիչն էլ պետք է 22 կգ-ից շատ բեռ չկրի, գրում է Engadget–ը։
Նոր օրենքում գրված է, որ ռոբոտները կարող են առանց ուղեկցության տեղաշարժվել մայթերով, բայց հնարավոր բոլոր պատահարների համար պատասկանատվությունը առաքիչ ծառայություններն են կրելու։
ԱՄՆ-ում ռոբոտ առաքիչների ծառայություններ սկսելու ցանկություն են հայտնել Amazon-ը եւ Grubhub–ը, նաեւ որոշ այլ ընկերություններ։
Այդուհանդերձ, օրենքում ամրագրված է, որ եթե ռոբոտները անհարմարություն պատճառեն հետիոտներին, տեղի աշխատակազմը կարող է փոխել որոշումը։




























