Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցելու է նոյեմբերի 19-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը:

Հարցերի մեծ մասը նվիրված են տնտեսության ոլորտում փոխգործակցությանն եւ համագործակցությանըն: Դրանք առնչվում են ազատ առեւտրի, մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրանքի, պարենային անվտանգության, էներգառեսուրսների ոլորտներին:

Ակնկալվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկելու են Միջպետական ցուցահանդեսի նախապատրաստության հարցերը:

ԱՊՀ Կառավաչությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված են ֆինանսա-բյուջետային բնույթի փաստաթղթերի նախագծեր: