Դոլարն այսօր` նոյեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում վաճառվել է միջինը 365,04 դրամ փոխարժեքով՝ երեկվա համեմատ արժեզրկվելով 1,4 դրամով։ Ավելին՝ փակման գինը կազմել է 364,5 դրամ։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 3,35 մլն դոլար։
Այսպիսով՝ դոլարը դադարեցրեց արժեւորման միտումը, որը տեւեց գրեթե 10 օր։