Եվրոպայից ստացած հաղթաթղթից Ադրբեջանն օգտվում է մինչ օրս: Այս մասին մարտի 4-ին լրագրողներին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Պաշտոնական Բաքուն մշտապես հայտարարում է, որ արեւմտյան երկրները 1991 թվականին Ադրբեջանին ճանաչել են Ադրբեջանի ԽՍՀ-ի սահմաններում: Դրանով Ադրբեջանը փորձում է արդարացնել Լեռնային Ղարաբաղի դեմ իր գործողությունները:

Ցավոք, այսօր բավարար հստակությամբ չի բարձրաձայնվում այն թեզը, որ 1991 թվականի օգոստոսին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում անկախության հանրաքվե է անցկացվել՝ ԽՍՀՄ-ի այս ժամանակվա օրենսդրությանը համապատասխան: Ըստ որում՝ ԼՂԻՄ-ն անկախության մասին Ադրբեջանի ԽՍՀ-ից ավելի վաղ է հայտարարել: «Անհրաժեշտ է այս մասին հետեւողականորեն հիշեցնել փորձագիտական եւ հասարակական մակարդակում»,- հայտարարեց Մանասյանը: