Իրանը հաջողությամբ փորձարկել է Ռուսաստանից ձեռք բերված Ս-300 զենիթահրթիռային համալիրները, հաղորդում Tasnim-ը:
Նշվում է, որ իրանցի զինծառայողները հրթիռները բաց են թողել թռչող թիրախների ընդարձակ սպեկտրի ուղղությամբ, ինչպես նաեւ մշակել թիրախների հայտնաբերումը, ճանաչումը, որսալը եւ վնասազերծումը:
Փորձարկումներն իրականացվել են «Դեմավենդ» զորավարժությունների շրջանակներում` ուղղված հնարավոր սպառնալիքների հայտնաբերման տարբեր սցենարների մշակմանը:



























