2016 թվականի սկզբին միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո իրանական նավթի արտահանումը կրկնապատկվել է: Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով VesselsValue բրիտանական հետազոտական ինստիտուտը:
Ինստիտուտի հաշվետվության համաձայն՝ վերջին հինգ տարիներին իրանական նավթի խոշորագույն գնորդներն են Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան:
Միջուկային գործարքի կնքումից հետո իրանական նավթ սկսել են գնել նաեւ Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանն ու Իսպանիան:
2016 թվականի ընթացքում Իրանը Ֆրանսիային 21 տանկեր նավթ է մատակարարել, Իտալիային՝ 15, Հունաստանին՝ 14, Իսպանիային՝ 13:



























