«Խելացի» շարժական սարքերի վաճառքը հասել է 100 միլիոնի: Նման տեղեկություն է ներկայացրել International Data Corporation ընկերությունը:
Svopi-ի փոխանցմամբ՝ հետազոտողները հրապարակել են ձեռքի եւ այլ շարժական սարքերի՝ անցյալ տարվա վաճառքի արդյունքները: Անցյալ տարի դրանք չափազանց տարածված են եղել:
Հաշվի առնելով, որ գոյության ընթացքում հաջողվել է 200 մլն նման սարք վաճառել, ստացվում է, որ այդ թվի կեսը բաժին է ընկել 2016 թվականին, իսկ 2015-ին վաճառվել է 85 մլն սարք:
Վաճառքի ծավալները շարունակում են աճել: Մասնագետները ենթադրում են, որ նման սարքերի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, քանի որ դրանք կոմպակտ են եւ հեշտ կիրառելի:




























