Lord_of_Bane կեղծանունով ոմն օգտատեր Microsoft-ի լեգենդար Windows 98 հարթակի հիման վրա խելացի ժամացույց է ստեղծել:
Խորհրդավոր մշակողն իր հայտնագործությունը ներկայացրել է որպես պատասխան Microsoft կորպորացիային, որը հայտարարել է մոտ ապագայում կրելու համար նախատեսված նոր սարքեր թողարկելուց հրաժարվելու մասին:
Ըստ Svopi-ի՝ Lord_of_Bane-ը սարքը ստեղծել է Raspberry միկրոպրոցեսորի օգնությամբ: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս հայտնագործությամբ, Lord_of_Bane-ի կայքում կարող են տեսանյութ գտնել, որում քայլ առ քայլ ներկայացնում է արտասովոր խելացի ժամացույցի ստեղծումը:




























