Մինչեւ վերջերս Google Assistant ձայնային օգտականի ծառայություններից կարող էր օգտվել մարդկանց որոշակի շրջանակ, սակայն օրերս իրավիճակը փոխվել է: Ըստ Svopi-ի՝ հավելվածը հասանելի է նաեւ Android եւ Nougat հարթակներով սարքերի օգտատերերին, իսկ շուտով այն օգտագործելու հնարավորություն կունենան նաեւ iOS-ի օգտատերերը:

«Google ընկերությունն ուզում է, որ Google Assistant ձայնայի օգնականից հնարավորինս եծ թվով մարդիկ կարողանան օգտվել՝ անկախ սմարթֆոնի օպերացիոն համակարգից: Չենք բացառուոմ նաեւ հավելվածի առկայությունը «խնձորային» հարթակում: Բայց դա շուտ տեղի չի ունենա»,- հայտարարել է Google-ի արտադրանքի կառավարման բաժնի տնօրեն Գումմի Հաֆշտայնսոնը:

Սմարթֆոնների օգտատերերի մեծ մասը Google Assistant ձայնային օգնականը լավագույնն է համարում իր տեսակի մեջ: