«Ելք» դաշինքի ներկայացուցիչներն՝ այսօր՝ մարտի 5-ին, նախընտրական քարոզարշավի առաջին օրը, երկաթե շերեփներով երթ են անցկացրել Երեւանի փողոցներում: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ երթի մասնակիցները քաղաքացիներին են բաժանել դաշինքի նախընտրական ծրագիրը:
Դաշինքի ներկայացուցիչները նաեւ կոչ են արել քաղաքացիներին մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին եւ ընտրել այնպիսի քաղաքական ուժի, որը ելք կգտնի երկրում ստեղծված այս իրավիճակից: Երթի մասնակիցները փողոցներում քայլող քաղաքացիներին կոչ են արել կատարել այնպիսի ընտրություն, որի արդյունքում հնարավոր կլինի ունենալ այնպիսի Հայաստան, որի մասին երազում է յուրաքանչյուրը:































