Մեծ քաղաքներում թափոնների ուտիլիզացման խնդիրը շատ սուր է։ Այս խնդրի հանդեպ մարդկանց վերաբերմունքը փոխելու համար SENCITY ընկերությունը որոշել է մարդկանց ներգրավել խնդրի լուծմանը տեսախաղերի օգնությամբ ու ստեղծել է հատուկ tetraBIN աղբաման, որը պարգեւատրում է մաքրասեր ու կարգապահ քաղաքացիներին, հայտնում է Hi-News.ru–ը։
Աղբամանը ունի դիսփլեյ, որի վրա երեւում են չղջիկներ ու քաղցած շներ, որոնք խնդրում են կերակրել իրենց։ Երբ մեկը աղբամանի մեջ աղբ է լցնում՝ ներսում միանում է զգայուն մեմբրանը, որն արձագանքում է ընկած առարկային։ Որից հետո էկրանի վրա ցուցադրվող շների մոտ համեղ հավի տոտիկներ են հայտնվում։
Աղբամանի մեջ նետված աղբի համար խաղացողները ստանում են ունիկալ պրոմո-կոդեր, որոնք կարելի է գրանցել աղբամանների արտադրողի կայքում ու փոխարենը ստանալ որեւէ օգտակար բան, այդ թվում իսկական նվերներ, որոնք կուղարկվեն փոստով։
tetraBIN աղբամանները բրուքլինյան Urban-X ստարտափի թիմի մշակումներից մեկն է։ Կազմակերպության նպատակն է ստեղծել ու ֆինանսավորել մշակումներ խելացի քաղաքի համար։




























