Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանին եւ Իլհամ Ալիեւը Թեհրանում քննարկել են Իրան- Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով համագործակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այսօր քննարկել են եռակողմ փոխգործակցության հարցերը, այդ թվում Իրան- Ադրբեջան- Ռուսաստան, ԻՐան- Ադրբեջան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան-Վրաստան ձեւաչափներով։ Առաջին՝ այսինքն Իրան –Ադրբեջան- Ռուսաստան ձեւաչափի շրջանակում ավելի վաղ դրական քայլեր են կատարվել ու եռակողմ հանդիպում է անցկացվել»,- ասել է Ռոհանին։
Նա նշել է, որ «տարածաշրջանային խնդիրների՝ այդ թվում Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակների հարցում Թեհրանի ու Բաքվի դիրքորոշումները շատ մոտ են»։
«Մենք վստահ ենք, որ ահաբեկչությունը, որը բխում է սալաֆիթական ու վահհաբիթական գաղափարախոսություններից, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար։ Անհրաժեշտ է մեկընդմիշտ տարածաշրջանից վերացնել ծայրահեղական գաղափարները»,- շեշտել է Իրանի նախագահը։
Ալիեւի ու Ռոհանիի բանակցությունների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ Ադրբեջանի ու Իրանի համատեղ պայքարի մասին։
ՍՏորագրվել է նաեւ հուշագիր, որը նախատեսում է երկու երկրների երկաթգծերի միացումը։
Ալիեւը մեկօրյա այցով Թեհրանում է գտնվում։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են , որ սա նախագահների արդեն հինգերորդ հանդիպումն է։ Իրանի նախագահը երկու անգամ ԲԱքու է այցելել։ Իսկ Ալիեւն էլ իր հերթին արդեն երրորդ անգամ է Իրան այցելում Ռոհանիի նախագահության տարիներին։



























