Yandex որոնողական կայքում մարդկանց կողմից ամենահաճախը տրվող հարցը «ի՞նչ է սեր»-ն է։
Սիրո բնորոշման մասին Yandex-ում օրվա ընթացքում հարցնում են շուրջ հազար անգամ։ Օգոստոսից հետո, երբ Պուտինն անձամբ էր պատասխանել բլոգերին, առաջնային էր դարձել «ի՞նչ է գյուղական զանգը» հարցը։
Փիլիսոփայական «ի՞նչ է սերը» հարցը Ռուսաստանի բոլոր քաղաքներում զբաղեցնում է առաջին տեղը։
Բայց տրվում են այլ հարցեր եւս. Սանկտ Պետերբուրգում՝ «ի՞նչ է wi-fi»-ը, Յակուտսկում չգիտեն, թե «ինչ բան է էլփոստը»:
Հայտնի է նաեւ, որ բոլոր հարցումների կեսը արվում է «ինչպե՞ս» եւ միայն 1,6 տոկոսը՝ «ինչո՞ւ» բառով։





























