Facebook սոցցանցը սկսել է փորձարկել City Guides ծառայությունը, որը ցույց է տալու աշխարհի տարբեր քաղաքների տեսարժան վայրերը։ Այս մասին հայտնում է TechCrunch–ը։

Որոշակի քաղաք ընտրելիս՝ օգտատերը կկարողանա տեսնել նաեւ, թե իր ընկերներից ով է եղել այնտեղ, նաեւ իմանալ, թե ինչ վայրեր է նա այցելել։ Այդ տեղեկությունը Facebook –ը հավաքում է հրապարակումների ու աշխարհագրական դիրքի նշումների հիման վրա։

Բացի դրանից City Guides ծառայությունը կունենա առանձին մաս, նվիրված պոպուլյար վայրերի մասին տեղի բնակիչների գնատահականներին։ Օգտատերերը կկարողանան նաեւ ծանոթանալ իրադարձությունների ժամանակացույցին։

Սոցցանցի ներկայացուցիչները չեն հայտնել ծառայության լիածավալ գործարկման ժամկետները։