Facebook-ը, ինչպես հայտնել էր, գործառույթ է թողարկել, որի օգնությամբ օգտատերերը, որոնք կասկածում են, որ հրապարակված նորությունները ոչ հավաստի են կամ բացահայտ հորինված, կարող են այս մասին հրապարակայնորեն հայտարարել: Հիմա այդպիսի նշումների կողքին  հատուկ նշան կհայտնվի, որը կվկայի, որ դրանցում ներկայացված տեղեկությունները դրանց ճշմարտացիության լուրջ կասկածներ են հարուցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սոցցանցի լրահոսում «ֆեյք» նորություն նկատած օգտատերերը սեղմում են համապատասխան գրառման հատվածներից մեկի վրա, ինչը նշանակում է, որ տվյալ տեղեկությունն իրենց կասկածելի է թվում, որից հետո այն ստուգում են սոցցանցի հետ համագործակցող հատուկ կայքերի եւ ընկերությունների փորձագետները: Եթե տեղությունը ոչ հավաստի կամ կասկածահարույց է ճանաչվում, ապա դրա տակ կհայտնվի կարմիր քառակուսու նշան՝ ներսում եռանկյունիով եւ բացականչական նշանով: Ցանկության դեպքում օգտատերը կարող է հղմանն անցնել եւ կարդալ, թե այս կամ այն պատմությունը ինչու չի համապատասխանում ճշմարտությանը:

Facebook-ից նաեւ հայտարարել են, որ ցանցի մեսենջերից օգտվողները վերջապես կարող են «դիզլայքն» օգտագործել, որը սեղմված բռունցք է բթամատը ներքեւ ուղղած: Նշանի գլխավոր գործառույթն ավելի կարճ եւ արագ «ոչ» ասելն է:

Facebook-ը «դիզլայքը» դեռեւս թեստավորում է, այդ պատճառով այն առայժմ հասանելի է ոչ բոլոր օգտատերերին: Facebook-ը դրա ընդհանուր օգտագործումն ակնհայտորեն դեռեւս չի ծրագրում: