Այսօր՝ նոյեմբերի 10-ին ժամը 17։00-ի սահմաններում Երեւանի Իսկակովի պողոտայի վրա BMW մակնիշի  07 ՍՏ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարելիս չկարողանալով կառավարել ղեկը հարվածել է Իսակովի պողոտայի վրա, մաքսային պահեստների վարչական շենքի մոտ կայանված «Շեւրոլետ» մակնիշի 14 ՏՕ 522 համարանիշի ավտոմեքեանյին, որի արդյունքում վերջինս լ բախվել է «Տոյոտա» մակնիշի 99 ՕԼ 299 համարանիշի մեքենային։ Բարեբախտաբար, վրավորներ չկան: NEWS.am-ին այս մասին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նրա տեղեկացմամբ, BMW-ի վարորդը եղել է 21-ամյա Վիկտոր Եգիկյանը։

Դեպքի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության հետաքննիչները։ Վթարի վայրում տեղազննման աշխատանքեր կատարելուց հետո, մեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:

 

 

 

 

 

 

 

Լուսանկարնեռը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի