Չինական նոր ստորջրյա ռոբոտ Haiyi-7000–ը նման դասի սարքավորումների համար ռեկորդային խորության է հասել՝ սուզվելով 6329 կմ, հաղորդում Shanghai Observer պարբերականը։
Նշվում է, որ ռեկորդային սուզումը տեղի է ունեցել Չելենջերի անդունդում, որը Մարիանյան իջվածքի ամենախորը կետն է։ Այսպիսով, Haiyi-7000–ը գերազանցել է ամերիկյան Seaglider ռոբոտի ռեկորդը՝ 6 կմ։
Նշվում է, որ չինացի գիտնականների նոր հայտնագործությունը կարող է հետաքրքրել ՉԺՀ ազգային ազատագրական բանակին։ Ինչպես հայտնել է նախագծի գլխավոր գիտաշխատող Յույ Ցզյանչենը՝ զինծառայողները կարող են գործածել Haiyi-7000–ըի տվյալները՝ ստեղծելով օվկիանոսի հստակ քարտեզը, ինչը սուզանավերին կօգնի խուսափել վտանգավոր շրջաններից։




























