Վրաստանում կներդրվի ամերիկյան 911 համակարգը: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Նրա խոսքով, հավաքելով միայն մեկ համար, մարդը կարող է կապ հաստատել ոստիկանության, շտապօգնության եւ հրշեջ ծառայության հետ: Նոր տեխնոլոգիայի ներդրման աշխատանքներն արդեն սկսվել են, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: