ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Այս մասին ԱՊԱ գործակալությանն ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է , որ այս շաբաթվա ընթացքում մյուս համանախագահների հետ կայցելի Ադրբեջան:
Այցի շրջանակում նախատեսվում են համանախագահների հանդիպումները նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Պոպովը նշել է, որ Հայաստան այցն ուրիշ ժամկետներում է պլանավորված:



























