Սուրբ Վատիկանի մամուլի ծառայությունը նոյեմբերի 10-ին պաշտոնապես հաստատել է այն փաստը, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի միջեւ գրագրություն է սկսվել:
Պապի ուղերձը Իրանի նախագահին է հանձնել Վատիկանի արտաքին քաղաքականության վարչության նախկին ղեկավար Ժան-Լուի Տորանը, ով ներկայումս գտնվում է Իրանում:
Նամակի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում:
Վատիկանից նաեւ հայտնել են, որ Պապն այդ նամակով պատասխանել է Ահմադինեժադի հոկտեմբերի սկզբին ուղարկված նամակին:
Իրանի պաշտոնական աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ նամակում Ահմադինեժադը բարձր է գնահատել Վատիկանի դիրքորոշումն ամերիկացի ավետարանչական հովիվ Թերի Ջոնսոնի Ղուրանն այրելու փորձի վերաբերյալ: Վատիկանը դեմ է արտահայտվել նման գործողություններին, քանի որ այն վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները:
Newsru.com-ի հաղորդմամբ, Ահամդինեժադը կոչ է արել Պապին պայքարել «արդարության համար եւ խտրականության դեմ», ինչպես նաեւ հայտնել Թեհրանի պատրաստակամությունը փոխելու «աշխարհի ներկայիս կարգը»:





























