Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորովը հայտարարել է Ռուսաստան- Թուրքիա- Իրան փոխգործակցության ձեւաչափի հեռանկարային լինելու մասին, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Մոտ ապագայում տեղի կունենա Ռուսաստանի եւ Թուրքիայի գագաթնաժողովը՝ նախագահների մակարդակով: Խոսելու ենք մեր փոխգործակցության ամենատարբեր ուղղությունների մաիսն՝ դա եւ առեւտուրն է, եւ տնտեսությունը, եւ համատեղ ենթակառուցվածքային նախագծերը»,-ասել է Լավորովը:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպմանը կքննարկվեն նաեւ արտաքին քաղաքականության համագործակցության հարցեր, «առաջին հերթին մեր համատեղ նախաձեռնության իրականացման միջոցով ( որին միացել է նաեւ Իրանը) սիրական ճգնաժամի կարգավորմանը նապաստելը »:
«Այնպես որ կարելի է խոսել մեկ այլ հեռանկարային «եռյակի» մասին՝ Ռուսաստան- Թուրքիա-Իրան»,-ասել է Լավրովը:




























