Ահաբեկիչ-մահապարտը նոյեմբերի 10-ին ականապատված մեքենայով հարձակվել է արեւելյան աֆղանական Հոստի ոստիկանության անվտանգության ուժերի շտաբի վրա: Կա մեկ զոհ:
Տեղի իրավապահ մարմինների հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Դավամանդայի մուտքի մոտ, տեղի ժամանակով ժամը 17:00 -ին, երբ մահապարտն ականապատված մեքենան քշել է շտաբի դարպասների ուղղությամբ: Ահաբեկչության արդյունքնում մահացել է մեկ ոստիկան եւ երկու հոգի վիրավորվել են: Վնասվածքներ են ստացել նաեւ աֆղանական բանակի երկու զինծառայողներ, իսկ ահաբեկիչ-մահապարտը մահացել է գործողությունն իրականացնելու պահին; Թալիբները ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա:





























