Մոսկվայի մարզում ավարտվել է գազանաբար կատարված սպանության փաստի առթիվ քրգործի նախաքննությունը: Երկու հովեկներ մի գաստարբայտերի սպանելուց առաջ այլանդակել էին նրան:
Մեղադրյալի աթոռին են հայտնվել մերձմոսկվայի երկու բնակիչներ` 23-ամյա Իվան Պախնուտովն ու 22-ամյա Մաքսիմ Մոբզեւը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` հղում անելով Մոսկվայի մարզի հետաքննության վարչության մամուլի քարտուղար Յուլիա Շուկովային: Քննիչները նրանց արարքներում նեոնացիստական մոտիվներ չեն տեսել, թեեւ հանցագործները գործել են տիպիկ այլատյացներին բնորոշ դաժանությամբ:
Պաշտոնական վարկածով, Ղրղըզստանից եկածներին սպանել են զվարճանքի համար:
Հետաքննության տվյալներով, 2009-ի նոյեմբերի 2-ին Մաքսիմ Կոբզեւն ու Իվան Պախնուտովը հանգստանալիս են եղել Պամենսկի շրջանի Սոսլոնովո գյուղում: Երիտասարդները շատ են խմել եւ որոշել են «ՎԱԶ 2105» մեքենայով ուղեւորվել հարեւան Ստարկովո գյուղ:
Կես ճանապարհն անցնելուց հետո նրանք հանդիպել են երկու «խոպանչի» ղրղըզների: Հարբած երիտասարդները հարձակվել են ղրղըզների վրա ու սկսել են դաժանաբար ծեծել: Ղրղըզներից մեկին հաջողվել է դուրս պրծնել եւ փախչել, իսկ երկրորդին նրանք նստեցրել են մեքենան ու տարել Կոբզեւի ավտոտնակ, որտեղ շարունակել են ծեծել, հաղորդում է Newsru.com-ը:
Այնուհետեւ հանցագործները նորից իրենց զոհին նստեցրել են մեքենան ու տարել անտառ: Այստեղ սադիստները սկսել են կտրտել Ղրղըզստանի քաղաքացու ականջները, ապա դանակի 37 հարվածով սպանել են:





























