Իրանը ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության եւ հակամարտությունը քաղաքական միջոցներով կարգավորելու կոչ է անում: Այս մասին մարտի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին, հայտնում է Mehr գործակալությունը:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի ներգրավվածությանն առնչվող հարցին, Ղասեմին նշել է, որ ԱՄՆ-ը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է իրատեսական հայացքներ ունենա: