Այսօր` նոյեմբերի 10-ին ժամը 19:30-ի սահմաններում Աթենքի փողոցում (վերջերս վերանորոգված եւ բացված) Մարզահամերգային համալիրի հարեւանությամբ միմյանց են բախվել 70 համարի «ԳԱԶԵԼ» մակնիշի 3212 Տ համարանիշի եւ «ՎԱԶ 2110» մակնիշի 70 ՏՍ 080 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով «ՎԱԶ 2110»-ի վարորդ` 23-ամյա Գոռ Գագիկի Մկրտչյանը, ուղեւորներ` 26-ամյա Սարգիս Սերգեյի Թումասյանն ու 23-ամյա Երվանդ Մինասի Դադյանը, ինչպես նաեւ «ԳԱԶԵԼ»-ի  ուղեւոր Էմմա Պավլուշի Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հարվածի արդյունքում «ՎԱԶ 2110» ավտոմեքենան հայտնվել էր մայթին:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու Երեւանի քննչական բաժնի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Վթարի արդյունքում, երկու ժամից ավելի վթարի վայրում խցանումներ էին առաջացել:

Տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո, ՃՏՀ քննության բաժնի քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:

 

 

 

 

 

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի