«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է համարում Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղով։ Այս մասին հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը մարտի 6-ին՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների միջեւ կայացած բանավեճերի ժամանակ։

Նրա խոսքով, դրա համար Հայաստանը պետք է լինի հզոր պետություն՝ հզոր տնտեսությամբ։ «Ցավոք այսօր մենք հեռու ենք դրանից ու ավելի են հեռանում»,- նշել է նա։

Արցախի անկախության ճանաչմանը հասնելու համար դաշինքն առաջարկում է բանակցությունների ուղին՝ փոխզիջումների հիմքով, որից հետո Արցախն ու Ադրբեջանը կճշգրտեն սահմանները։