Արցախը պետք է ներկայացված լինի միջազգային կազմակերպություններում։ Այս մասին հայտնել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը՝ մարտի 6-ին, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների բանավեճերի ժամանակ։
«Մեզ համար արցախյան հարցը կարեւորագույն խնդիրներից մեկն է։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք մի պետության հետ, որը միայն ուժի լեզուն է հասկանում»,- ասել է նա՝ նկատի ունենալով Ադրբեջանը։
Դրա համար էլ, շարունակել է Շահգելդյանը, անհրաժեշտ է ամրապնդել բանակն ու տնտեսությունը։ «Բնակչության արտագաղթի խնդիրն ուղղակիորեն ազդում է զորակոչի վրա»,- հիշեցրել է նա։ Մեկ այլ խնդիր է այն, որ Արցախը պետք է ներկայացված լինի միջազգային կազմակերպություններում։ «Կիպրոսը ներկայացված է։ Իսկ ինչո՞ւ Արցախը ներկայացված չէ»,- նկատե լ է Շահգելդյանը։




























