Պակիստանում կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել 45-ամյա քրիստոնյա, 5 երեխաների մայր Ասյա Բիբին: Նրան մեղավոր են ճանաչել Մուհամեդ մարգարեին զրպարտելու համար, գրում է բրիտանական The Daily Telegraph թերթը:
Ինքը` Ասյան հերքում է սրբապղծության մեղադրանքը եւ հայտարարում, որ իրեն հետապնդել են կրոնական հայացքների համար, քանի որ Պակիստանում քրիստոնյաների նկատմամբ մշտապես խտրական վերաբերմունք են ցուցաբերում:
Ասյայի ամուսինը` Աշիկ Մասիհը հայտարարել է, որ ինքը ուժ չի ունեցել դատավճռի մասին հայտնել երեխաներին:
Իսկ պատմությունը հետեւյալն է. Բիբին աշխատանքի վայրում է եղել այլ աշխատակիցների հետ միասին: Նրան խնդրել են ջուր բերել: Բիբիի հետ աշխատող մահմեդական կանայք հրաժարվել են խմել, հայտարարելով, որ ջուրը բերող քրիստոնյա է, հետեւաբար, նա «մաքուր չէ»: Ասյան սկսել է առարկել, բայց դա էլ ավելի մեծ հակազդեցություն է առաջացրել մահմեդական կանանց մոտ:
Մահմեդականների ամբոխը, ներառյալ հոգեւորականության ներկայացուցիչները, պահանջել են իրենց ձեռքը տալ Ասյային` ինքնադատաստանի համար, քանի որ Ասյան վատ է արտահայտվել Մուհամեդ մարգարեի հասցեին:
Նշենք, որ մինչ օրս Պակիստանում սրբապղծության մասին օրենքի համաձայն, դեռ ոչ ոք մահապատժի չի ենթարկվել, հաղորդում է Newsru.com-ը:





























