ՆԱՍԱ-ում առաջարկել են Մարսի շուրջ մագնիսային վահան ստեղծել, որպեսզի վերականգնեն մոլորակի մթնոլորտը, որը կորել է չորս միլիարդ տարի առաջ՝ ուժեղ մագնիսային դաշտի բացակայության պատճառով, հայտնում է Newsru–ն։ Այս առաջարկով է հանդես եկել մոլորակագիտության ստորաբաժանման ղեկավար Ջիմ Գրինը՝ ՆԱՍԱ-ի շտաբ բնակարանում «Մոլորակագիտություն-2050» դասընթացի ժամանակ, որը նվիրված էր այն տիեզերական նախագծերին, որոնց իրականացումը կարող է սկսվել 2050-ից ոչ շուտ։
Գրինը բացատրել է, թե ինչպես կարող է ՆԱՍԱ-ն մագնիսային վահանը դուրս բերել Արեւի ու Մարսի միջեւ կայուն ուղեծիր, պաշտպանելով մոլորակը արեւային քամուց ու ճառագայթումից, գրում է The Independent–ը։ Եթե դա տեղի ունենա, մասնագետները հնարավորություն կունենան ուսումնասիրել մոլորակը ՝ առանց ճառագայթումից կամ խեղդվելուց մահանալու ռիսկի։



























