Երկրի դիտարկման եվրոպական հինգերորդ արբանյակը՝ Sentinel-2-ը, արձակվել է Ֆրանսիական Գվիանայի տարածքում գտնվող տիեզերակայանից: Արձակումն իրականացվել է մարտի 7-ի գիշերը Vega տանող հրթիռով:

Համանման Sentinel-2A սարքի հետ եվրոպական արբանյակը կլուսանկարի մայրցամաքները, կղզիները եւ առափնյա շրջանները, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Copernicus ծրագիրը, որի շրջանակում արձակվել են Sentinel սարքերը, ֆինանասավորվում է ԵՄ բյուջեից եւ Եվրոպական տիեզերական գործակալության կողմից: Արբանյակներից ստացված տվյալները հասանելի կլինեն անվճար: Ծրագրվում է այդ տվյալներն օգտագործել փայտարդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ, այդ թվում՝ բույսերի եւ հողի վիճակի գնահատման համար: