Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվող մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: