Ըստ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության՝ Հայաստանը 2010 թվականի 9 ամիսների ընթացքում ներմուծել է 314 հազար տոննա ցորեն՝ 65 հազար տոննայով կամ 26 տոկոսով ավելի, քան 2009 թվականի նույն ժամանակահատվածում։

Նշենք, որ Հայաստանը տարեկան սպառում է մոտ 750-800 հազար տոննա ցորեն, որից 500 հազար տոննան ներմուծում է։

Ցորենը 2010 թ. ներմուծվել է 1 տոննա 250 դոլար մաքսային արժեքով։ Իրականում ներմուծված ցորենն ավելի թանկ է գնվել, սակայն կառավարությունը կայացրել է  քաղաքական որոշում՝ թույլ տալ պետեկամուտների կոմիտեին ցորենը մաքսազերծել 250 դոլարով, որպեսզի ցորեն ներկրողները ավելի քիչ ավելացված արժեքի հարկ վճարեն։ Այդ կերպ նրանց տրամադրվել է հարկային արտոնություն։