Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Ցիմլյանսկի շրջանում քրեական գործ են հարուցել «առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է անզգույշ մահվան»:
Երեք ադրբեջանցիներ եկել էին Ռոստովի մարզ` աշխատելու: Նրանք այստեղ շինարարությունում էին աշխատում, բնակարաններ էին վերանորոգում, հաղորդում է Aze.az-ը` հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Նոյեմբերի 7-ին աշխատանքից հետո նրանք խմել են եւ այցելել 37-ամյա Հասանի վարձած բնակարան, թղթախաղ խաղալու:
Որոշ ժամանակ անց, «տանտերը» սկսել է կասկածել Արսենին, որի բախտը միշտ բերում էր թղթախաղում: Տղամարդիկ վիճել են, որը վերաճել է ծեծկռտուքի:
Երրորդ խաղացողը` 27-ամյա Արսլանը, փորձել է բաժանել կռվողներին, բայց նրանք քշել են երիտասարդին: Երբ մնացել են երկուսով, «աքլորացած» ադրբեջանցիները շարունակել են կռիվը: «Տանտերը» հյուրին գցել է գետնին եւ բազմաթիվ հարվածներ տեղացել գլխին, այնքան, մինչեւ վերջինս սկսել է աղերսել, որ էլ չխփի: Հասանը, դադարեցրել է հարվածներն ու հյուրին դրսի դուռը ցւյց տալով գնացել քնելու: Սակայն հյուրն այլեւս չէր կարողանում շարժվել եւ որոշ ժամանակ անց գանգուղեղային վնասվածքներից մահացել է:
«Մարդասպանն իր ցուցմունքում գրել է. «Կռվից հետո ես Արսենին առաջարկեցի դուրս գալ իմ տնից: Պարկեցի քնելու, իսկ երբ գիշերն արթնացա, տեսա, որ նա դեռ իմ բնակարանում է եւ գետնին քնած է: Ես փորձեցի արթնացնել նրան, բայց նա չէր արձագանքում: Այդ ժամանակ ես հասկացա, որ նա մեռած է եւ շատ վախեցա: Ես չէի ուզում նրան սպանել»:
Հասանը դուրս է բերել Արսենի դիակը փողոց, դրել մայթեզրին, վերադարձել տուն եւ փորձել մաքրել տան արյունը: Առավոտյան դիակը հայտնաբերել են հարեւանները եւ ոստիկանություն կանչել: Երբ ոստիկաններն այցելել են Հասանին, նա անմիջապես խոստովանել է տեղի ունեցածը: Նրան սպառնում է 5-15 տարվա ազատազրկում:





























