Զենիթի ազդագրած ոսկե հանդիպումը չստացվեց: Ռուսաստանի առաջնության ավարտից երեք տուր առաջ չեմպիոն հռչակվելու համար Զենիթին անհրաժեշտ էր տանը ընդամենը ոչ ոքի խաղալ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Փոխարենը` Զենիթը ցավալի պարտություն կրեց 1:3 հաշվով: ԲԿՄԱ-ն ոչ միայն հետաձգեց պետերբուրգցիների չեմպիոնությունը, այլեւ, հնարավոր է, նույնիսկ, խլեց: Քանի որ եթե հաջորդ երկու տուրերում Չենիթը պարտություն կրի, իսկ ԲԿՄԱ-ն երկու հաղթանակ տանի, ապա հավասար 63 միավորի դեպքում չեմպիոն կդառնան Մոսկվայի բանակայինները:
Զենիթ - ԲԿՄԱ` 1:3 (0:2)
Ռոզինա (90+2) - Վագներ Լավ (14), Գոնսալես (34), Դումբիա (52)
1.Զենիթ 27 63
2.ԲԿՄԱ 27 57
3.Ռուբին 27 55
4.Սպարտակ Մ. 27 47





























