Play Store Google խանութի 5–րդ տարելիցի կապակցությամբ՝  հրապարակվել է ամենահանրաճանաչ  բջջային հավելվածների ու խաղերի ցուցակը, հաղորդում է Mashable–ը։

Առաջին երկու տեղում են Facebook–ն ու Facebook Messenger–ը, իսկ երրորդ տեղում է համացանցային Pandora Radio–ն։ Չորրոդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրել են Instagram–ն ու  Snapchat–ը՝ համապատասխանաբար։ 

Առանձին ցուցակով հայտնի են դարձել նաեւ ամենահանրաճանաչ խաղերը։ Առաջին հինգ տեղերը զբաղեցրել են այնպիսի հիթեր, ինչպիսիք են Candy Crush Saga–ն, Subway Surfers–ը, Temple Run 2–ն, Despicable Me–ն եւ Clash of Clansը։