Beeline-ը հայտարարում է «Սմարթ ամիս» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին: Նախաձեռնության շրջանակում 2017թ-ի մարտի 8-ից մինչեւ 2017թ-ի ապրիլի 7-ը կխաղարկվեն 5000 մրցանակներ՝ լիցքավորման քարտեր, Beeline-ի գեղեցիկ համարներ, ականջակալներ, լուսանկարման ձողեր (selfie stick) եւ նվեր քարտեր 10 000 ՀՀ դրամ նոմինալով:
Գովազդային վիճակախաղին մասնակցության հնարավորություն են ստանում այն բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր 2017թ-ի մարտի 8-ից մինչեւ 2017թ-ի ապրիլի 7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Beeline-ի գրասենյակներում ձեռք կբերեն սմարթֆոն եւ կմիանան Beeline-ի այն սակագնային փաթեթի առաջարկին, որը նախատեսված է վիճակախաղի պայմաններով:
«Հայաստանում ես ծանոթացա մի շատ գեղեցիկ ավանդույթի՝ ամբողջ ամսվա ընթացքում նշել կանաց տոնը: Մենք Beeline-ում որոշեցինք այս օրերն դարձնել էլ ավելի տոնական, ինչի արդյունքում կխաղարկենք բաժանորդների շրջանում բազմաթիվ մրցանակներ: Beeline-ը շնորհավորում է հաճախորդներին երկար սպասված գարնան գալու եւ առաջիկա տոների կապակցությամբ եւ նվիրում է մրցանակներ բոլոր սմարթֆոն գնողներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ մրցանակները կխաղարկվեն տեղում սմարթֆոնը ձեռք բերելուց անմիջապես հետո:



























