Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3,5 միավորով շարունակում է մնալ միանձնյա առաջատար: 5-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Կեսական միավոր վաստակեցին նաեւ Գրիշչուկը, Նակամուրան, Մամեդյարովը եւ Վան Հաոն, որոնք Կարյակինի հետ 3-ական միավորով բաժանում են երկրորդ տեղը: Միակ հաղթանակը տարավ Պավել Էլյանովը, որը պարտության մատնեց Բորիս Գելֆանդին: Դա Էլյանովի առաջին հաղթանակն էր այս մրցաշարում:
5-րդ տուր
Արոնյան - Կարյակին` 0,5:0,5
Գրիշչուկ - Մամեդյարով` 0,5:0,5
Կրամնիկ - Վան Հաո` 0,5:0,5
Էլյանով - Գելֆանդ` 1:0
Շիրով - Նակամուրա` 0,5:0,5
Մրցաշարային վիճակը.
1.Արոնյան`3.5 միավոր
2-6. Կարյակին, Մամեդյարով, Գրիշչուկ, Նակամուրա, Վան Հաո` 3-ական
7. Կրամնիկ` 2.5
8-9. Գելֆանդ, Էլյանով` 1.5-ական
10. Շիրով` 1





























