PlayStation 5-ը կներկայացնեն 2018-ին։ Նման տեղեկություն է հայտնել Macquarie Research ընկերության վերլուծաբան Դամիան Տոնգը, փոխանցում է Life. –ը։

Հայտնի են դարձել նաեւ սարքի որոշ բնութագրեր։ Տոնգը վստահ է, որ կոնսոլը կունենա ավելի քան 10 տերաֆլոպս արտադրողականությամբ երկաթ։ Հիմա PS4 Pro ամենահզոր կոնսոլի հզորությունը կազմում է 4․2 տերաֆլոպս, իսկ ապագա Xbox Scorpio-ն ունենալու է վեց տերաֆլոպս։

Մասնագետը ենթադրում է, որ նոր կոնսոլը կանոնսվի 2018-ի երկրորդ կեսին, իսկ վաճառքը կսկսվի 2019-ին։

Հիշեցնենք, որ Microsoft ընկերությունը ծրագրում է իր Project Scorpio նոր կոնսոլը ներկայացնել 2017-ի հունիսի 12-ին E3 ցուցահանդեսի ժամանակ։