ԱՄՆ-ն հստակ հասկացրել է, որ Ուկրաինայի թեմայով սակարկությունների մասին խոսք լինել չի կարող, Ուկրաինան ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է։ այս մասին Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո ասել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք խոսել ենք շփումների ու ռուսական ագրեսիային հակազդելու ոլորտում մեր ապագա փոխգործակցության մասին։Հստակ նշվեց, որ Ուկրաինայի հարցը սակարկությունների թեմա չի կարող դառնալ ու չի կարող լուծվել այլ հարցերի համատեքստում»,- ասել է Կլիմկինը։

Ընդ որում նա շեշտել է Թիլերսոնի դիրքորոշումը ներկայացնում է ԱՄՆ ամբողջ կառավարության, այդ թվում Դոնալդ Թրամփի դիրքորոշումը։